Իտալացի գիտնականները Արցախի քաղաքական, հումանիտար և մշակութային իրավիճակի վերաբերյալ բաց նամակ-կոչ են ուղղել իշխանություններին - RadioVan.fm

Онлайн

Իտալացի գիտնականները Արցախի քաղաքական, հումանիտար և մշակութային իրավիճակի վերաբերյալ բաց նամակ-կոչ են ուղղել իշխանություններին

2020-11-20 15:47 , Наука, HiTech, 1359

Իտալացի գիտնականները Արցախի քաղաքական, հումանիտար և մշակութային իրավիճակի վերաբերյալ բաց նամակ-կոչ են ուղղել իշխանություններին

Իտալիայում ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝ հրապարակվել է Իտալիայի առաջատար համալսարանների գիտնականների և աշխարհի այլ համալսարանների ազգությամբ իտալացի գիտնականների՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքական, հումանիտար և մշակութային իրավիճակի վերաբերյալ բաց նամակը՝ ուղղված Իտալիայի իշխանություններին։

«Նրանք կոչ են արել Իտալիայի իշխանություններին համերաշխ համագործակցել միջազգային հանրության հետ` հասնելու համար քաղաքական լուծման, որը կճանաչի այս տարածքում հայերի ապրելու իրավունքը լիակատար անվտանգության և նրանց ինքնորոշման հարգանքի հիման վրա: Կոչ է արվում Իտալիայի կառավարությանը միջամտել, որպեսզի կանխվի հակամարտության ընթացքում նվաճված տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ոչնչացումը, ինչպես տեղի է ունեցել Նախիջևանում»,-ասված է դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ:

Лента

Рекомендуем посмотреть