ՀՀ նախագահը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, հրամանագրեր է ստորագրել Դավիթ Տոնոյանին ՀՀ պաշտպանության նախարարի (ՊՆ) պաշտոնից ազատելու և Վաղարշակ Հարությունյանին այդ պաշտոնում նշանակելու վերաբերյալ։
 
 
Նշենք՝ ՊՆ նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանը այս տարվա օգոստոսից վարչապետի գլխավոր խորհրդականն էր։ Նա այդ պաշտոնից ազատվել է Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա որոշմամբ։
 
 
                 
                         
                        