Տնտեսագետ Տարոն Աճեմօղլու․ Թուրքիան այժմ ավելի վատ վիճակում է, քան 2000-ականներին էր - RadioVan.fm

Онлайн

Տնտեսագետ Տարոն Աճեմօղլու․ Թուրքիան այժմ ավելի վատ վիճակում է, քան 2000-ականներին էր

2020-11-19 19:26 , Экономика, финансы, 1683

Տնտեսագետ Տարոն Աճեմօղլու․ Թուրքիան այժմ ավելի վատ վիճակում է, քան 2000-ականներին էր

Աշխարհահռչակ հայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն մասնակցելով Թուրքիայի «Որակի ասոցիացիայի» կազմակերպած 29-րդ կոնգրեսին, Թուրքիայի տնտեսության հիմնախնդիրների վերաբերյալ ելույթով է հանդես եկել։

Աճեմօղլուն ելույթում նշել է Թուրքիայում տնտեսական ճգնաժամի առկայության մասին, որի հաղթահարման համար առաջարկել է ուժեղացնել ժողովրդավարության հիմքերը։

Նրա խոսքով՝ Թուրքիայի ներկայիս կառավարությունը դժվարանում է գումար գտնել երկրի ներսում և արտասահմանում, որի պատճառը փոխառության ժամկետների կրճատումն է։

Իմ նպատակն է ընդգծել այն, որ Թուրքիայի կառուցվածքային խնդիրներն ավելի են խորացել, քան նախկինում էր։ 1989թ․ մինչև այսօր Թուրքիայում կա զրոյական արտադրողականության աճ։ Չնայած 2007-ից մինչև այսօր տնտեսության մեջ գրանցված աճին, ընդհանուր գործոնի արտադրողականությունը բացասական է եղել։

Աճեմօղլուն հայտնել է, որ Թուրքիան երբևիցե արտահանում չի իրականացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում և վերջին 15 տարիներին նույնպես չի զարգացրել տեխնոլոգիական ոլորտը։ Նա այս ոլորտում Թուրքիան համեմատելով աշխարհում զարգացած մյուս պետությունների հետ, նշել է, որ այդ երկրից Չինաստանը, Մալայզիան և Բրազիլիան ավելի լավ զարգացած են։

Տնտեսագետի դիտարկմամբ՝ 2008թ․ սկսած Թուրքիայում նվազել և նույնիսկ անհետացել են օտարերկրյա ներդրումները, որոնք իրենց հետևանքն են ունեցել տնտեսության որակի վրա։

Անդրադառնալով Թուրքիայի մարդկային ռեսուրսների թեմային' ասել է, որ նկատելի է հատկապես երիտասարդ բնակչության շրջանում կրթական ցածր ցենզ։

«Թուրքիան այս հարցում հետ է Սաուդյան Արաբիայից, Կոլումբիայից և Արգենտինայից։ Նույնիսկ երիտասարդների 50 տոկոսը չունի ավագ դպրոցի կրթություն։ Դեռ ավելին մաթեմատիկայի և գիտության բնագավառում Թուրքիան միջինից ավելի ցածր մակարդակի վրա է։

Թուրքիան այժմ ավելի վատ դիրքում (վիճակ) է, քան 2000-ականներին էր։ Սկսել է աճել կոռուպցիան։ Ավելի կարևոր հանգամանք է, որ Թուրքիայում փոխվում են օրենքների և պատժամիջոցների բնույթը։

Մինչ Covid-19 համավարակը Թուրքիան Արգենտինայից հետո դարձել էր գնաճի ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիրը»,-հայտնել է նա։

Աճեմօղլուի համոզմամբ՝ Թուրքիայում ժողովրդավարությունը զարգացել է 1990-2000-ական թթ․, սակայն լուրջ անկում է գրանցել 2010թ․։

«Մտքի ազատությունը նույնպես զգալիորեն անկում է ապրել 2007թ․։ Այժմ Թուրքիան ամենաշատ ազատազրկված լրագրող ունեցող երկիրն է։ Թուրքիան վերջին 15 տարում խնդիրներ ունի նաև քաղաքական համակարգում, որոնք անդրադառնում են տնտեսական ինստիտուտների վրա և աճի վատ որակի պատճառ դառնում»,-ասել է տնտեսագետը։

Աղբյուր` Ermenihaber

Лента

Рекомендуем посмотреть