Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ ավարտելով մարտական ծառայությունը՝ «Երևան» ջոկատը հրամանի համաձայն վերադարձել է Արցախից։
«Ջոկատը Երևանից մեկնեց նոյեմբերի 1-ին, Արցախում բուն մարտական ծառայության անցավ նոյեմբերի 7-ից։
Շնորհակալ եմ բոլոր կամավորականներին, զինակից ընկերներիս՝ բարեխիղճ ծառայության համար։
Տոկունություն և համբերություն մեզ բոլորիս»,-գրել է Մարությանը՝ հրապարակելով նաև լուսանկար։
Նշենք՝ պատերազմական օրերին՝ հոկտեմբերի 21-ին քաղաքապետարանի մամուլի խոսնակը հայտնել էր, որ մայրաքաղաքում կազմավորվելու է կամավորական ջոկատ, որը գլխավորելու է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Օրերս Մարությանը լուսանկար էր հրապարակել՝ հայտնելով, որ Արցախի հյուսիսարևելյան սահմանին են, «Երևան» ջոկատը և «Կարմիր բերետներ-5165» ջոկատը շարունակում են Պաշտպանության բանակի կազմում պահել իրենց վստահված մարտական դիրքերը։