10.000-ական դոլար Մարտակերտի 7 գյուղերի բնակիչների տարհանման, ՀՀ-ում ապաստանած 166 մարդու սննդի կազմակերպման համար. «Ավրորա»-ն՝ մարդասիրական ծրագրերով - RadioVan.fm

Онлайн

10.000-ական դոլար Մարտակերտի 7 գյուղերի բնակիչների տարհանման, ՀՀ-ում ապաստանած 166 մարդու սննդի կազմակերպման համար. «Ավրորա»-ն՝ մարդասիրական ծրագրերով

2020-11-19 12:20 , Общество, 1040

10.000-ական դոլար Մարտակերտի 7 գյուղերի բնակիչների տարհանման, ՀՀ-ում ապաստանած 166 մարդու սննդի կազմակերպման համար. «Ավրորա»-ն՝ մարդասիրական ծրագրերով

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը տարածած հայտարարությամբ հայտնում է, որ անհապաղ սկսում է մարդասիրական ծրագրեր իրականացնել՝ օգնելու արցախյան պատերազմից տուժած երեխաներին և մեծահասակներին:

1. Աջակցություն Մարտակերտի շրջանի յոթ բնակավայրերից (Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ) բնակիչների տարհանման համար՝ 10.000 ԱՄՆ դոլար,

2. Աջակցություն 15 օր շարունակ Սևանում, Դիլիջանում, Երևանում ապաստանած 166 մարդու սննդի կազմակերպման համար (Victory-2020 հիմնադրամի հետ համատեղ)՝ 10.000 ԱՄՆ դոլար,

3. Աջակցություն Ստեփանակերտի քաղաքապետարանին կենտրոնական շուկան վերականգնելու համար՝ 10.000 ԱՄՆ դոլար,

4. Առաջին անհրաժեշտության իրերի 50 փաթեթի տրամադրում Արցախից տեղահանված և Հայաստան տեղափոխված երեխաներին (Արարատի մարզ, Global Shapers կազմակերպության հետ համատեղ)՝ 2.050 ԱՄՆ դոլար,

5. Կենսական նշանակության դեղորայքի ձեռքբերում Արցախում բնակվող տարեցների համար («Միասին» հիմնադրամի հետ համատեղ)՝ 2.000 ԱՄՆ դոլար:

Միաժամանակ նշվում է, որ, բացի այդ, «Ավրորան» սկսել է նախագծերի հայտերի ընդունում, որոնք կօգնեն տուժած երեխաներին, տեղահանված ընտանիքներին և վիրավորներին Արցախի և Հայաստանի տարածքում:

Հայտերը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Лента

Рекомендуем посмотреть