Վանա լճի մակարդակի նվազման արդյունքում հայտնաբերվել են Արարատյան թագավորության շրջանի պատմական հուշարձաններ - RadioVan.fm

Онлайн

Վանա լճի մակարդակի նվազման արդյունքում հայտնաբերվել են Արարատյան թագավորության շրջանի պատմական հուշարձաններ

2020-11-18 19:45 , Наука, HiTech, 1431

Վանա լճի մակարդակի նվազման արդյունքում հայտնաբերվել են Արարատյան թագավորության շրջանի պատմական հուշարձաններ

Թուրքիայի արևելքում գտնվող Վանա լճի մակարդակի նվազման արդյունքում հայտնաբերվել են պատմական հուշարձաններ, որոնք անցել էին ջրի տակ լճի մակարդակի բարձրացման պատճառով:

Ինչպես հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, լճի որոշ շրջաններում հայտնաբերվել են պատմական կառույցներ, դամբարաններ, որոնք հազարավոր տարիների պատմություն ունեն:

Հայտնաբերվել է Ականց (թուրքերեն՝ Էրչել) ամրոցը, որը կառուցվել է դեռևս Արարատյան թագավորության շրջանում և ջրի տակ է անցել 1841 թվականին, երբ Վանա լճի մակարդակը հերթական անգամ բարձրացել է:

2014-ին լճի մակարդակի իջեցման շնորհիվ կարելի էր տեսնել ամրոցի որոշ հատվածներ, իսկ այժմ հնարավոր է տեսնել սյուների և պատերի ավերակներ, դամբարաններ, կերամիկական և խեցեգործական կտորներ, տարբեր նմուշներով քարեր և որոշ մնացորդներ:

Ուսումնասիրություններով զբաղվում են Վանի թանգարանի տնօրինության կողմից ձևավորված թիմերը:

Лента

Рекомендуем посмотреть