ՀՀ առողջապահության նախարարության «Պրոֆ. Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանական կոնտրոն»-ը հայտարարություն է տարածել, որում ընդգծում է արյան բանկը համալրելու անհրաժեշտության մասին։
«Հանուն հայրենիքի իր կյանքը վտանգած զինվորը չի կարող սպասել ստեղծված իրավիճակի կայունացմանը. Ձեր արյունն անհրաժեշտ է հենց հիմա…
Արյան անշահախնդիր նվիրատվությունն ամենաչնչին, բայց և ամենակարևոր քայլն է, որ յուրաքանչյուրս կարող ենք անել մեր զինվորների սխրանքի դիմաց:
Ցանկացած առողջ մարդ, ով համապատասխանում է սահմանված նորմերին, որոնք ներկայացված են մեր կայքում՝ https://blood.am/, կարող է նպաստել վիրավոր զինվորների ապաքինմանը:
Արյունաբանական կենտրոնի Արյան բանկն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից 13:00:
Հեռ. 010-28-38-23
Խնդրում ենք մոտենալ անձնագրով:
Չկա աշխարհում որևէ դեղամիջոց, որը կարող է փոխարինել արյանը. Ձեր արյունը կյանքեր է փրկում…»,-ասված է կենտրոնի տարածած հայտարարությունում։