«Իմ քայլը»-ը խնդրում է ի աջակցություն ՀՀ իշխանությունների այսօր նախատեսված հանրահավաքը չանել - RadioVan.fm

Онлайн

«Իմ քայլը»-ը խնդրում է ի աջակցություն ՀՀ իշխանությունների այսօր նախատեսված հանրահավաքը չանել

2020-11-18 14:36 , Общество, 1165

«Իմ քայլը»-ը խնդրում է ի աջակցություն ՀՀ իշխանությունների այսօր նախատեսված հանրահավաքը չանել

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

համացանցից տեղեկացանք, որ առաջնագծից վերադարձած զինծառայողներ, կամավորներ, ինչպես նաև մի շարք քաղաքացիներ, պայմանավորված ներքաղաքական վերջին զարգացումներով, ի աջակցություն ՀՀ իշխանությունների՝ այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաք են հրավիրել: Հաշվի առնելով երկրում հայտարարված ռազմական դրությունը, կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված վտանգները՝ խնդրում ենք չկազմակերպել մարդաշատ հավաքներ:

Շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ հայրենիքին ցուցաբերած հերոսական աջակցության համար և վստահեցնում ենք, որ ամենօրյա մեր աշխատանքով կարդարացնենք այն: Գիտակցելով ստեղծված իրավիճակը ու դրանում նաև մեր պատասխանատվությունը՝ խնդրում ենք միասին լծվել համախմբման և մեր ամբողջ ներուժը հայրենիքի վերակառուցմանն ուղղված գործին»:

Лента

Рекомендуем посмотреть