Ուրյանի ուղղությամբ ադրբեջանական գրոհի, և ՊԲ 200 զինծառայողի շրջափակման վերաբերյալ լուրերը ապատեղեկատվություն է․ Արցախի ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Ուրյանի ուղղությամբ ադրբեջանական գրոհի, և ՊԲ 200 զինծառայողի շրջափակման վերաբերյալ լուրերը ապատեղեկատվություն է․ Արցախի ՊՆ

2020-11-17 15:44 , Политика, 1025

Ուրյանի ուղղությամբ ադրբեջանական գրոհի, և ՊԲ 200 զինծառայողի շրջափակման վերաբերյալ լուրերը ապատեղեկատվություն է․ Արցախի ՊՆ

Արցախի պաշտպանության նախարարությունը (ՊՆ) տարածած հաղորդագրությամբ հերքում է սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվություններն այն մասին, թե, իբր, ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել Ուրյան բարձունքի ուղղությամբ, իսկ Ղուշչյուլլարի հատվածում ՊԲ 200 զինծառայող հայտնվել է շրջափակման մեջ, կատարյալ ապատեղեկատվություն է:

Արցախի պաշտպանական գերատեսչությունը կոչ է անում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:

Այսօր ավելի վաղ տարածած հաղորդագրությամբ էլ նշվել է, որ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում է լիարժեքորեն պահպանվել հրադադարի ռեժիմը:

«ՊԲ-ն անցել է իր բնականոն գործունեությանը՝ առաջադրված խնդիրների կատարման համար ներգրավվելով անհրաժեշտ ուժեր ու միջոցներ: Մշտական տեղակայման վայրերում իրականացվում են պլանային միջոցառումներ: Մարտական հերթափոխի փոխարինման ու զինծառայողների սոցիալ-կենցաղային ապահաովման գործընթացը մտնում է բնականոն հունի մեջ»,-ասված է տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть