ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբի տեղեկություններով՝ նոյեմբերի 14-ին Արցախ են վերադարձել 250, 15-ին՝ 475, իսկ 16-ին՝ 560 արցախցիներ։
«Վերադառնալու ցանկություն հայտնող արցախցիների թիվը գնալով աճում է»,-ընդգծում են օպերատիվ շտաբից։
Հիշեցնենք՝ ՀՀ-ում ապաստանած արցախցիներին տեղափոխելու համար ամենօրյա գրաֆիկով «Կիլիկիա» ավտոկայանից իրականացվում են Երևան-Ստեփանակերտ անվճար ուղևորափոխադրումներ։