ՀՀ վարչապետի օրակարգում հրաժարական տալու հարց չկա․ Նիկոլ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

ՀՀ վարչապետի օրակարգում հրաժարական տալու հարց չկա․ Նիկոլ Փաշինյան

2020-11-16 14:38 , Политика, 1083

ՀՀ վարչապետի օրակարգում հրաժարական տալու հարց չկա․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի օրակարգում հրաժարական տալու հարց չկա։

Այդ մասին հրավիրված օնլայն ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ «իր օրակարգում հանրապետությունում կայունություն և անվտանգություն ապահովելու հարցն է»:

«Ուրիշ հարց իմ օրակարգում այսօր չկա»,-նշեց նա՝ ի պատասխան իր հրաժարականը պահանջող խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի վերաբերյալ հարցին:

Այս և շուրջ մեկ տասնյակ լրատվամիջոցների հարցերի վերաբերյալ վարչապետի պատասխանները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ ընդդիմադիր 17 քաղաքական ուժեր, որոնց թվում են նաև «Ազատություն», «Ազգային անվտանգություն», «Բարգավաճ Հայաստան», «Երկիր Ծիրանի», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Հայրենիք» կուսակցություն», «Մեկ Հայաստան» կուսակցությունները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հայտարարությունը որակելով որպես «ազգադավ համաձայնագիր, մեր պատմության ամենաամոթալի էջ»՝ հանրահավաքներ են անցկացնում՝ պահանջելով վարչապետի հրաժարականը, իսկ Ազգային ժողովից՝ չվավերացնել այդ փաստաթուղթը:

Ընդդիմադիր ուժերն այսօր երեկոյան ևս, ժամը 17։00-ին, Ազատության հրապարակում հանրահավաք են անցկացնելու։ Ինչպես հայտարարվել է՝ ներկայացվելու է ստեղծված իրավիճակի գնահատականը և հետագա գործողությունների ճանապարհային քարտեզը:

Лента

Рекомендуем посмотреть