ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը հայտնում է, որ Երևանից Ստեփանակերտ անվճար տեղի ունեցող ուղևորափոխադրումներն այսուհետ կիրականացվեն Երևանի կենտրոնական՝ «Կիլիկիա» ավտոկայանից։
«Ցանկացողներն, արդեն առանց նախապես գրանցվելու, անհրաժեշտ է նշված վայր ներկայանան առավոտյան 07։00-09:00-ն ընկած ժամանակաընթացքում»,-ասված է շտաբի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Նշենք՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պայմանավորվածության համաձայն՝ Արցախի բնակիչների՝ Երևանից անվճար հիմունքներով Ստեփանակերտ տեղափոխման գործընթացը մեկնարկել է նոյեմբերի 14-ից։ Տրանսպորտային միջոցների մեկնակետը Երևանի Շահումյանի անվան հրապարակից էր՝ առավոտյան ժամը 08։00-ից։