Քիչ առաջ դատարանից դուրս եկավ Հայրենիք կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ում ձերբակալել էին եւ դատարանը քննում էր դրա իրավաչափության հարցը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց. «Գործող իշխանությունները փորձում են լռեցնել իմ քաղաքական գործունեությունը, բայց արդարություն այս երկրում կա եւ այս փուլում այն հաղթեց»:
Նա հավաստիացրեց, որ որևէ հանցանք չի գործել ոչ այս պահին, ոչ առհասարակ իր կյանքում եւ շարունակելու է պահպանել օրենքը:
Հավելենք, որ քիչ առաջ նրա փաստաբան Լուսինե Սահակյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց՝ դատախազն ընդունել է, որ ԱԱԾ-ի կողմից հրապարակված ձայնագրությունը մոնտաժված է: