«Հանուն արդարության, այսօր կանդրադառնամ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մասին տարածված մեկ միֆի». Արցախի նախագահի խոսնակ - RadioVan.fm

Онлайн

«Հանուն արդարության, այսօր կանդրադառնամ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մասին տարածված մեկ միֆի». Արցախի նախագահի խոսնակ

2020-11-15 14:30 , Политика, 1793

«Հանուն արդարության, այսօր կանդրադառնամ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մասին տարածված մեկ միֆի». Արցախի նախագահի խոսնակ

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրում է․

«Պարտության մղջավանջը, ծանր ապրումները, ցավոք, դեռ երկար ժամանակ մեզ չեն լքելու: Միֆերն ու մեղավորների փնտրտուքը, որքան էլ անընդունելի լինի, ստեղծված իրավիճակում բնական է, քանի որ դառը իրականությունը միշտ դժվար է յուրացվում հանրային ընկալումներում:

Պատերազմի 44 օրերի ականատեսն եմ եղել և լավագույնս տեղյակ եմ քաղաքական հիմնական զրույցներին ու քննարկումներին, որոնց մասին մի օր անպայման գրելու եմ, երբ սթափ ու սառը դատելու և ընկալելու ժամանակները գան: Բայց, հանուն արդարության, այսօր կանդրադառնամ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մասին տարածված մեկ միֆի, որ իբր մասնակցում էր ռազմական խորհրդի նիստերին և դրնացից մեկի ժամանակ միջադեպ է եղել գեներալ Մովսես Հակոբյանի հետ:

Իրականում Աննա Հակոբյանը պատերազմի ժամանակ Արցախում գտնվելու օրերին ներգրավված էր բացառապես թիկունքային աշխատանքներով: «Հայտնի միջադեպ»-ի մասին խոսակցություններին մեկ անգամ արդեն առիթ եմ ունեցել անդրադառնալու՝ չբարձրաձայնելով իրականությունը, ինչը պատերազմի օրերին անթույլատրելի էր: Մովսես Հակոբյանի Արցախից առժամանակ բացակայելու փաստը ոչ թե որևէ խոսակցության, այլ կորոնավիրուսային հիվանդության և դրան հետևած թոքաբորբի պատճառով էր: Այս համատեքստից դուրս մնացած խոսակցություններն իրականության հետ որևէ աղերս չունեն:

Առայժմ այսքանը»:

Лента

Рекомендуем посмотреть