Ազատության հրապարակում 18:00-ին մեկնարկել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում հայրենիքի համար նահատակված սուրբ հերոսների հիշատակի մոմավառությունը:
Հավաքվածները Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա երթուղով այս պահին ընթանում են Երևանի փողոցներով՝ բարձրաձայն կարդալով նահատակների անունները:
17 կուսակցությունների խորհրդի փոխանցմամբ՝ լռության և խոնարհումի ոգեկոչման արարողությունը կեզրափակվի Մատենադարանի մոտ, ուր կմատուցվի հոգեհանգստի կարգ։
Արցախի պաշտպանության բանակի հրապարակած տվյալների համաձայն՝ վերջին տվյալներով հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 1383 է։ ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ մինչ օրս դատաբժշկական ծառայության կողմից փորձաքննվել են 2317 զոհված զինծառայողների դիակներ, որոնց մեջ կան նաև չճանաչվածներ: