Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ) հայտնում են, որ պատերազմի ընթացքում թշնամական կողմը թիրախավորել էր նաև Արցախի կապի ոլորտը, Ստեփանակերտում և մյուս շրջաններում այդ ուղղությամբ այժմ վթարավերականգնողական աշխատանքներ են տարվում։
«Կարճ ժամանակաընթացքում կվերականգնվի հեռախոսի և ինտերնետ կապը։
Աշխատանքներ են տարվում նաև կենսական կարևոր նշանակության` էներգամատակարարման, ջրամատակարարման, գազամատակարարման և այլ կոմունիկացիոն համակարգերի վերականգնման ուղղությամբ, որոնք ևս վնասվել են հրթիռահրետակոծության հետևանքով»,-ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։