Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պայմանավորվածության համաձայն այսօր վաղ առավոտյան Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ են ուղևորվել 11 ավտոբուսներ:
Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ավտոբուսները Արցախ են տեղափոխել պատերազմի օրերին Երևանում կամ ՀՀ մարզերում ապաստանած քաղաքացիներին:
«Հետագա փոխադրումների հետ կապված Երևանում գործող Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ»,-ասված է հաղորդագրությունում: