Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) Անվտանգության դաշնային ծառայությունը 5 լրացուցիչ սահմանային կետ է տեղակայել Հայաստանի սահմաններին:
Այդ մասին Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծման խնդրով հրավիրված խորհրդակցության ընթացքում, որը վարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, զեկուցել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:
Նրա փոխանցմամբ` երկուական կետը հայ-նախիջևանյան սահմանին է՝ Երասխում և Պարույր Սևակում, երկուականը՝ հայ-իրանական սահմանին՝ Մեղրիում և Սոյուղում, իսկ հինգերորդ կետը Սյունիքի մարզի Տեղ գյուղում է: