Արցախի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով.
«Մեր սիրելի ու վիրավոր Ստեփանակերտը վերստին լուսավորվում է և կանչում իր զավակներին դեպի տուն:
Աշխատանքային վազքի մեջ որոշեցինք այցելել Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճար, ինչպես նաև ցուցադրել հեռավոր ստեփանակերտցիներին իրենց սիրելի հատվածներից մեկը»: