Մարտակերտ-Քարվաճառ-Վարդենիս ճանապարհը դեռ կմնա հայկական ուժերի վերահսկողության ներքո. Արցախի նախագահ - RadioVan.fm

Онлайн

Մարտակերտ-Քարվաճառ-Վարդենիս ճանապարհը դեռ կմնա հայկական ուժերի վերահսկողության ներքո. Արցախի նախագահ

2020-11-13 21:57 , Политика, 1312

Մարտակերտ-Քարվաճառ-Վարդենիս ճանապարհը դեռ կմնա հայկական ուժերի վերահսկողության ներքո. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել, ընդգծել, որ պետք է շտապ միջոցներ ձեռնարկել կյանքի բնականոն պայմաններին վերադառնալու ուղղությամբ:

«Մարտակերտ-Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհը դեռ շարունակելու է գտնվել հայկական ուժերի վերահսկողության ներքո, և շրջափակման մեջ մնալու վերաբերյալ հասարակության մեջ առկա մտավախությունները իրական հիմքեր չունեն:

Մեր այն քաղաքացիները, որոնք պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները, հիմնականում կբնակեցվեն Ստեփանակերտում, ինչպես նաև Հանրապետության մյուս բնակավայրերում: Նրանք ժամանակավորապես նախ կապաստանեն հյուրանոցներում և պետության վարձակալած բնակարաններում, ապա պետական միջոցներով հիմնավորապես կլուծվի բոլորի բնակարանային խնդիրը:

Ոչ մի քաղաքացի ուշադրությունից դուրս չի մնալու, և կառավարության խնդիրն է անհապաղ լուծել մեր բոլոր հայրենակիցների սոցիալական խնդիրները»,-նշել է Արայիկ Հարությունյանը:

Лента

Рекомендуем посмотреть