Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ) հայտնում են, որ հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախում գտնվող Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) խաղաղապահ զորակազմի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության նախաձեռնությամբ, ԱԻՊԾ գործուն մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մարմինների փոխանակում:
«ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը երկու կողմի համար կարևորել է այդ առաքելությունը, ընդգծել, որ ծառայությունը պատրաստ է մարդասիրական նպատակներով ցանկացած աշխատանքի:
Օրվա երկրորդ կեսին փրկարարական մի քանի ջոկատներ իրենց անմիջական մասնակցությունն են բերել դիերի որոնման և փոխանակման գործում:
Փրկարարների հումանիտար աշխատանքը տեղում համակարգել է Կարեն Սարգսյանը՝ համագործակնցելով ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության և ԿԽՄԿ առաքելության պատասխանատուների հետ»,-ասված է Արցախի ԱԻՊԾ տարածած հաղորդագրությունում: