Արցախի պաշտպանության նախարարությունից (ՊՆ) հայտնում են, որ Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակում է գործել հրադադարի պահպանման ռեժիմը:
Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադար և բոլոր ռազմական գործողությունների ավարտ հայտարարված է 2020 թվականի նոյեմբերի 10-ի մոսկովյան ժամանակով 00:00-ից՝ համաձայն՝ Հ այաստանի Հանրապետության վարչապետ Ն․Վ․Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․Վ․Պուտինի միջև ստորագրված հայտարարության։