Ադրբեջանը Ռուսաստանին խնդրել է դեպի Շուշի միջանցք ապահովել. WarGonzo - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանը Ռուսաստանին խնդրել է դեպի Շուշի միջանցք ապահովել. WarGonzo

2020-11-13 13:38 , Политика, 952

Ադրբեջանը Ռուսաստանին խնդրել է դեպի Շուշի միջանցք ապահովել. WarGonzo

Ադրբեջանը խնդրել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը (ՌԴ ՊՆ) միջանցք ապահովել դեպի Շուշի։

Այս մասին տեղեկանում ենք WarGonzo-ի տելեգրամյան ալիքից։

Նշվում է, որ ադրբեջանական կողմը փաստացի չի վերահսկում քաղաքի մուտքերից ոչ մեկը։

«Այսինքն, այժմ հնարավոր չէ Բաքվում ավտոբուս նստել ու հասնել Շուշի։ Միակ հնարավոր երթուղին հատուկջոկատային է՝ Հադրութից այն նույն «դժոխքի ձորով»։ Սակայն այնտեղ նույնիսկ գրունտային ճանապարհ չկա, բացառությամբ թրթուրավոր տեխնիկայի հետքերի, որն Ադրբեջանի զինված ուժերը հիմա մտցնում է Շուշի։ Այդ իսկ պատճառով մինչ այժմ քաղաքից որևէ ռեպորտաժ չկա»,-ասված է հրապարակման մեջ։

WarGonzo-ն շեշտում է՝ որքանով իրեն հայտնի է՝ ՌԴ ՊՆ-ն չի ծրագրում ադրբեջանական կողմին տրամադրել համաձայնությամբ չնախատեսված որևէ հավելյալ տրասպորտային միջանցք։

Лента

Рекомендуем посмотреть