Ամսի 9-ից ես հեռացել եմ այդ գործունեությունից. Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է ՊՆ ներկայացուցչի աշխատանքից հեռանալու մասին - RadioVan.fm

Онлайн

Ամսի 9-ից ես հեռացել եմ այդ գործունեությունից. Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է ՊՆ ներկայացուցչի աշխատանքից հեռանալու մասին

2020-11-12 20:44 , Общество, 1625

Ամսի 9-ից ես հեռացել եմ այդ գործունեությունից. Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է ՊՆ ներկայացուցչի աշխատանքից հեռանալու մասին

Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է Պաշտպանության նախարարության ներկայացուցչի աշխատանքից հեռանալու և գիտական ոլորտում աշխատանքը շարունակելու մասին: Հովհաննիսյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այս պատերազմի ընթացքում ես վարել եմ չորրորդ հարթության` «տեղեկատվական հարթության» իմ մարտական գործողությունները: Ինչպես եմ այն վարել, կգնահատի ժամանակն ու պրոֆեսիոնալ ուսումնասիրողը: Չկա մարդ, որ չի թերանում: Տեղեկությունները որոնք ես տրամադրել եմ հանրությանը հիմնականում հիմնված են եղել ՀՀ ԶՈւ ԳՇ և ԱՀ ՊԲ տեղեկագրերի վրա: Այո համոզված եմ եղել, որ հաղթելու ենք, այդ համոզմունքս հիմնված է եղել նաև իմ շատ մարտական ընկերների վարած մարտերի վրա: Ամսի 9-ից ես հեռացել եմ այդ գործունեությունից: Շարունակելու եմ աշխատել գիտական ոլորտում և խնդրում եմ ինձ զերծ պահել տարբեր առաջարկներից»,- գրել է Հովհաննիսյանը:

Лента

Рекомендуем посмотреть