Ռուսաստանի զինված ուժերի Մի-8 և Մի-24 ուղղաթիռները ներգրավված կլինեն Լեռնային Ղարաբաղում (ԼՂ) խաղաղապահ գործողությանը` հրադադարի ռեժիմի և ռազմական գործողությունների վերահսկման գոտիների օդային դիտարկում իրականացնելու համար:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այսօր հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
Նշվել է, որ դրանք «Ան-124 Ռուսլան» ինքնաթիռով հասցվել են Երևանի «Էրեբունի» օդանավակայան:
Հիշեցնենք՝ նախօրեին Զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրերի կատարումը վերահսկելու համար «Հյուսիս» և «Հարավ» պատասխանատվության շրջաններում նախատեսվում է ստեղծել 16 դիտակետ։