Երևանի օդային տարածքում թուրքական «Բայրաքթար»-ի հայտնվելու մասին լուրերը կեղծ են:
Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով.
«ՀՀ ՊՆ-ն դիմել է ԱԱԾ բացահայտելու ստահոդ լուրի աղբյուրն ու տարածողներին: ՀՀ ԶՈւ ՀՕՊ ուժերը ՌԴ օդատիեզերական պաշտպանության ուժերի հետ համատեղ պատսպարել են ՀՀ և Արցախի օդային տարածքը, այն թռիչքների համար փակ գոտի է, բացառություն են զինվորական և հայտագրված քաղաքացիական ավիացիան»:
Նշենք՝ ՀՀ օդային տարածքում թուրքական վերոնշյալ անօդաչուի թռիչքի մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Էդգար Էլբակյանը: