Ռուսաստանը և Թուրքիան Լեռնային Ղարաբաղում (ԼՂ) կրակի դադարեցման վերահսկման համատեղ կենտրոն կստեղծեն. պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը հուշագիր են ստորագրել։
«Շոյգուն նշել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների պայմանավորվածությունները և ռուսական խաղաղապահների տեղակայումը թույլ են տվել կանգնեցնել արյունահեղությունը և պայմաններ ստեղծել խաղաղ կյանքին վերադառնալու»,-հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը՝ գրում է «Ռիա նովոստի» գործակալությունը:
«Ռուս խաղաղապահների ներկայությունը կայունություն կապահովի ճգնաժամային տարածաշրջանում, կկանգնեցնի փախստականների հոսքերը, կնպաստի նրանց վերադարձին բնակության վայրեր»,- ասել է նախարարը։