Արտակարգ թողարկում՝ ճակատագրական պահի գիտակցման և սթափություն պահպանելու կոչով - RadioVan.fm

Онлайн

Արտակարգ թողարկում՝ ճակատագրական պահի գիտակցման և սթափություն պահպանելու կոչով

2020-11-11 23:48 , Линейный эфир, 2831

Արտակարգ թողարկում՝ ճակատագրական պահի գիտակցման և սթափություն պահպանելու կոչով

Արտակարգ թողարկում՝ ճակատագրական պահի գիտակցման և սթափություն պահպանելու կոչով: Ծանր ժամանակը, որ ապրում է հայ ժողովուրդը, ցավոք սրտի, իր զարգացման մեջ է, և մենք նպատակ ունենք հենց այս իրավիճակում հնարավորինս ճիշտ ելքեր գտնել՝ ավելորդ զոհեր չունենալու և ավել կորուստ չունենալու նպատակով։ Պատերազմական գործողությունների դադարեցումից երկու օր հետո մենք՝ ինչպես և բոլորս, ունենք մեծ ցավի, դատարկվածության զգացողություն, և պահի հրամայականով փորձում ենք հասկանալ, որ այս պահին խոսելը կարող է վնասել, և այս պահին որևէ գործողությունը կարող է չմտածված լինել, և սա է պատճառը, որ Վան ռադիոկայանը շարունակում է հանդես գալ հավասարակշռված դիրքորոշմամբ, և միայն այսօր մենք կարծում ենք, որ արդեն անհրաժեշտ է օգագործել մեր եթերը, այսօր մենք մեր մշակութային գործիչների հետ, որոնք այսօր պարզ քաղաքացիական իրենց դիրքորոշմամբ, իրենց ցանկությամբ և մղմամբ եկել են ռադիոկայան։

Երգահան Արմեն Մովսիսյան․ «Բոլորիս համար է ցավոտ այսօրվա վիճակը, և չկա մի հայ, որը չի լացել, չի մտահոգվել այն ամենից, ինչ տեղի ունեցավ, բայց պետք է անցնել այդ ցավից, իսկապես՝ մենք ունենք հայրենիք, մենք այսօր ունենք մեր պետականությունը, որը կա, որի քաղաքացիները մենք ենք, և որի համար, օրինակ ես, եկել եմ ԱՄՆ-ից, միայն այն պատճառով, որ ներկա լինեմ իմ երկրում, որ կարողանանք մի բանով նեցուկ լինել մեր ժողովրդին, և այս պահին պահենք գոնե այն, ինչ որ ունենք, իսկ մենք այսօր ունենք անկախ հայրենիք, ունենք պետություն, որը ամեն մի ցավից հետո շարունակում է ապրել։ Եվ այսօր մենք ոչ միայն պիտի կարողանանք անցնել այս ցավից, այլ մտածել վաղվա օրվա մասին, մտածել այն մասին, թե մենք ինչպես կսարքենք մեր երկիրը մեկ տարի հետո, հինգ տարի հետո։ Կյանքը շարունակվում է․ եթե մենք այսօր միայն ցավով ապրենք, մենք կմնանք այդ խեղճ, 1915 թվականի վիճակում՝ իսկ մենք բացի ջարդից այսօր նաև հերոսացում ենք տեսել, այսօր տեսել ենք հարյուր միլիոնանոց թուրքական պետությունների դեմ տասնութ տարեկան տղաների կռիվը՝ մենք դա չպիտի մոռանանք, դա իսկապես հերոսական էջ է։

Մենք այսօր ոչ թե պետք է մտածենք այն մասին, թե ինչու այս ամենը անիմաստ է եղել, այս կորուստները, խոսենք, որ ունենք մի դժբախտության շրջան, այլ խոսենք այն մասին, որ ունենք այդսիսի տասնութ տարեկան հերոսներ, որոնք այսօր երկիր են պահել՝ մեզ համար։ Եվ ուրեմն մենք պարտավոր ենք, պատասխանատու ենք այս երկրի ապագայի համար, քանի որ այդ զինվորը դա արել է մեզ համար։

Հայաստանի ոսկեգործության ժողովրդական վարպետ Արեգ Գալստյան․ Իհարկե, ցավոք, մենք միշտ փորձում ենք ամեն ինչը կապել անձերի հետ։ Իրականում, ես համարում եմ, որ եթե մենք ունենք ինչ որ խնդիրներ այս հարցի շուրջ, ապա այդ խնդիրները վերաբերվում են բոլորիս՝ բոլորս ենք մասնակից, և բոլորս պետք է հասկանանք, որ մենք մեր քայլերով, որոնք կարող էինք անել կամ չէինք կարող անել, պատճառ ենք դարձել դրա, որ ունենք այն, ինչ ունենք այսօր։ Եվ, իհարկե, մենք միանշանակ հպարտ ենք մեր զինվորների համար, մենք հպարտ ենք այն տղաների համար, ովքեր իրենց կյանքը տվեցին, վիրավորվեցին, անդամալույծ եզան, բայց նրանք ձգում էին գնալ կռվի ոչ թե ինչ որ անձերի համար, այլ իրենց երկրի և պետականության համար։

Եվ ես իրոք հպարտ եմ, որ հայ եմ, և ունեմ այդպի բազմաթիվ ընկերներ, բարեկամներ, հարազատներ, ովքեր պատրաստ էին իրենց կյանքը զոհաբերել ոչ թե հանուն ինչ որ անձի, երկրի ղեկավարի կամ այլ ղեկավարների, այլ հանուն սեփական ժողովրդի, պետականության։

Մենք այօր այստեղ ուզում ենք կոչ անել բոլորին, որ մեր ամենա վեր բանը դա մեր պետականությունն է և այն զինվորի կյանքը, որը դեռ գտնվում է առաջնագծում։

Վան ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արևշատյան։ Ի՞նչ է պետք անել։ Պետք է զսպված լինել, պատերազմը դեռ չի ավարտվել, հավատացեք, մինչև պատերազմի ավարտը դեռ շատ ժամանակ կա; Մենք գտնվում ենք պատերազմական ժամանակահատվածում։ Եվ եթե մենք հիմա, ունենալով չվերարձած զինվորներ մեծ քանակությամբ, եթե մենք մտածում ենք մեր զինվորի մասին, նրա կյանքի մասին, որպիսի ավելորդ կաթիլ արյուն այլևս չթափվի, որ այդ տղաները առողջ հետ գան, մենք այսօր իրավունք չունենք երկրի ներսում ունենալ քաղաքացիական պատերազմի ինչ որ դրսևորումներ։ Իրավունք չունենք։ Դա մեր համար մեկ երաշխիքն է՝ պահպանել այն, ինչ ունենք։

Պետք է զսպված լինենք, որ հետո, հանգիստ գլխով անցնել հաջորդ փուլի՝ երկիրը բաձրացնելու և կառավարելու։ Դա երկրորդ հարցն է։ Ես չեմ ուզում անուններ տալ՝ թե ով է մեղավոր, ինչ եղավ, ոնց եզավ՝ դա ժամանակի ընթացքում։ Առաջինը մենք պետք է զսպվենք, հետ գնանք տներով, դուրս չգանք փողոցներ, կոլլապս չստեղծենք՝ վիճակն առանց այդ էլ շատ ծանր է, մտատենք զոհված զինվորների ընտանիքների, ծնողների մասին, մտածենք մեր զոհերի մասին, և պռովոկացիաները, թէ բա՝ պառակտեք, ջարդեք, փշրեք, դա մեզ սազական չի։ 45 օրվա ընթացքում մենք ցուցաբերեցինք միախմբվածության, ազգ լինելու, բանակ լինելու գերագույն օրինակը։ Ես չգիտեմ՝ այսօր երկրում կամ աշխարհում կա՞ այդպիսի մարդ, որը չի խոսացել սրա մասին։ Եկեք մենք այդ բարձունքին որ եղել ենք ու կանք, չգցենք, և շարունակենք այդպես զուսպ կառուցել և ապրեցնել մեր երկիրը ապագայում։

Սցենարիստ Հռիփսիմե Բասենցյան։ Առաջին բանը, որ կուզենայի ասել՝ փառք ու պատիվ մեր տղաներին, շնորհակալ ենք ամեն արածի համար։ Մեր այսօրվա գերխնդիրն է՝ բանակն ու պետականությունը։ Սառը գլխով դատել, թե ինչ ենք անում։ Հայրենիքը այսպիսի կոչերով չեն պահում․ այսօր հրապարակ են դուրս եկել, կոչեր են անում, իսկ ես ուզում եմ ասել, որ մարդիկ մի քիչ սթափ դատեն, որ հասկանանք, թե հետո ինչ է լինելու։ Առաջին քայլը տուն գնալն է։ Տուն գնալ, բայց ոչ թե սատարել ներկայիս կամ հետագա իշխանավորներին, որոնց մասին չենք ուզում խոսել, որովհոտև գերնպատակը իրենք չեն այսօր։ Նրանցից և ոչ ոք ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում են մեր զոհված տղաները Եռաբլուրում, 92-ից մինչ օրս՝ 2020 թվականը, որոնց պատիվ եմ ունեցել ասել կներեք, արեցինք, միգուցե հասկացանք, միգուցե՝ ոչ։ Բայց այսօր պառակտել, բերել նրան, որ լինի հեղափոխություն, մեզ դա պետք չէ։

Դերասանուհի Ելենա Բորիսենկո։ Ես, որպես չափից ավելի էմոցիոնալ մարդ, փորձում եմ ինձ զսպել։ Ես հասկանում եմ, որ մենք բոլորս հիմա մեզ մենակ ենք զգում, անտեր ենք զգում, դավաճանված ենք զգում։ Ես համարում եմ, որ դավաճանը մեկը չե, այլ մի քանիսն են, ուղղակի այս պահին դրա ժամանակը չէ։ Ես, բնականաբար, դուրս եկա փողոց որպիսի հասկանամ, թէ ինչ է կատարվում։ Ու առաջին գիշերը, երբ տեսա թէ ինչ է կատարվում, հասկացա, որ չեմ ուզում այստեղ գտնվել, որովհետև՝ այո, ես հասկանում եմ, ես էլ նրանց նման ուզում եմ այդ ստորագրողից պահանջել պատասխան, բայց դրա հետ մեկտեղ ես տեսնում եմ, որ ինձ հետ միասին «պահանջում են» մարդիկ, ովքեր որ իշխանություն են ուզում․․․ Ես հասկանում եմ, որ ես ոչ սև եմ, ոչ սպիտակ եմ, ես հասկանում եմ, որ ինձ պես մոտ ութսուն տոկոսը այդպիսին են․ հիմա ամենակարևորը հեղաշրջում թույլ չտալն է, որովհետև մենք ոչ ոքի չենք վստահում, մենք անտեր ենք։ Մեզ պետք է մի քանի օր ժամանակ, որպիսի մեր գլուխը սթափ լինի, էմոցիաները կարողանանք կառավարել, որպիսի չկորցնենք այն, ինչ ընդհանրապես հետո չենք կարողաքնալու հետ բերել։ Նաև սպասենք, որ տղաները վերադառնան, խոնարհվենք նրանց առջև, և լսենք իրենց, տեսնենք, ինչ են ասում։

Հաղորդավարուհի Էլեն Սահակյան։ Մենք, չնայած բոլոր էմոցիաների, չենք կարող այնքան անպատասխանատու լինել մեր հերոսների, մեր զինվորների, մեր կռված տղաների առաջ, ովքեր այս պահին իսկապես անվտանգ գոտում չեն, ում կյանքը ռիսկի տակ է ու նրանք այսքան ժամանակ՝ լինենք անկեղծ, կանգնած չեն եղել միայն զենքով՝ իրենց բոլորի հպարտությունը եղել է թիկունքը, որը ամուր էր, որը միասնական էր, որտեղ բոլորս միակարծիք էինք։ Իսկ այս ներքին պառակտումը, որն ունենք այս պահին, ամենաառաջինը հենց իրենց է խոցում։ Եվ մենք ո՞վ ենք, որ մի բան որոշենք, երբ զինվորը սահմանին կանգնած կոչ է անում խաղաղվել։ Ես միայն իրենց կարող եմ լսել, մենք բոլորս միայն իրենց կարող ենք լսել, ենթարկվել, որովհետև այդ մարդիկ արել են ամենը, արել են անհնարինը, ու մենք շատ փոքր ենք այս պահին որոշելու համար, թէ ոնց է պետք անել, ում կողմն է պետք բռնել։ Իսկապես, մենք և ոչ մեկս որևիցե մեկի կողմ կամ դեմ չենք՝ մենք կողմ ենք մեր զինվորի անվտանգությանը, մենք պահանջում ենք որ դա բոլորի համար լինի առաջնահերթ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть