Քաշաթաղի և Շահումյանի բնակիչներին խնդրում են տներից չհանել սեփական գույքը - RadioVan.fm

Онлайн

Քաշաթաղի և Շահումյանի բնակիչներին խնդրում են տներից չհանել սեփական գույքը

2020-11-11 23:07 , Политика, 1106

Քաշաթաղի և Շահումյանի բնակիչներին խնդրում են տներից չհանել սեփական գույքը

Արցախի Հանրապետության (ԱՀ) նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմում է Քաշաթաղի և Շահումյանի շրջանների բնակիչներին.

«Քաշաթաղի և Շահումյանի շրջանների սիրելի՛ բնակիչներ, խնդրում եմ ավելորդ շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքը ձեր տներից:

Տարածքային զիջումների և այդ համատեքստում հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն քննարկվել: Երբ կծավալվեն այդ քննարկումները և կլինեն համապատասխան հստակեցումներ, ԱՀ Կառավարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»:

Лента

Рекомендуем посмотреть