Դադիվանքի խաչքարերն ու զանգերը բերվում են Հայաստան. մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին պետք է վերադարձվի Քելբաջարի շրջանը - RadioVan.fm

Онлайн

Դադիվանքի խաչքարերն ու զանգերը բերվում են Հայաստան. մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին պետք է վերադարձվի Քելբաջարի շրջանը

2020-11-11 10:12 , Общество, 1851

Դադիվանքի խաչքարերն ու զանգերը բերվում են Հայաստան. մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին պետք է վերադարձվի Քելբաջարի շրջանը

Դադիվանքի վանահայր և Քարվաճառ շրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը Դադիվանք վանական համալիրի խաչքարերն ու զանգերը Հայաստան է բերում:

Այդ մասին տեղեկանում ենք «Տավուշի օրագիր» ֆեյսբուքյան էջից:

Նշենք՝ IV-XVII դարերում կառուցված Թադևոս առաքյալի աշակերտ սուրբ Դադիի անունը կրող Դադիվանք վանական համալիրը 1993 թվականի ապրիլի 3-ին` Քարվաճառի շրջանի ազատագրումից հետո, որպես եկեղեցի սկսել էր գործել 2016 թվականի հունվարի 1-ից՝ որմնանկարների վերականգնմամբ և աստիճանական վերանորոգմամբ:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում նոյեմբերի 10-ի 01:00-ից հայտարարված ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև ստորագրված փաստաթղթի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը Ադրբեջանի Հանրապետությանը պետք է վերադարձնի Քելբաջարի շրջանը:

Лента

Рекомендуем посмотреть