Երևանը և Բաքուն պետք է անհապաղ վերսկսեն ԼՂ կարգավիճակի շուրջ բանակցությունները. Ֆրանսիայի արտգործնախարար - RadioVan.fm

Онлайн

Երևանը և Բաքուն պետք է անհապաղ վերսկսեն ԼՂ կարգավիճակի շուրջ բանակցությունները. Ֆրանսիայի արտգործնախարար

2020-11-11 10:39 , Политика, 884

Երևանը և Բաքուն պետք է անհապաղ վերսկսեն ԼՂ կարգավիճակի շուրջ բանակցությունները. Ֆրանսիայի արտգործնախարար

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր Ֆրանսիան, ի գիտություն ընդունելով պատերազմի ավարտի վերաբերյալ Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հայտարարությունը և ուսումնասիրելով դրա պայմաններն ու հետևանքները, Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) ապագա կարգավիճակի սահմանման անհրաժեշտություն է տեսնում:

«Հակամարտության տևական կարգավորման շուրջ կողմերի միջև բանակցությունների վերսկսումը հայտարարված հրադադարից հետո մնում է անհրաժեշտ: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան այս ջանքերի ակտիվ մասնակիցը կլինի: Երկու կողմերի միջև քննարկումները պետք է վերսկսվեն անհապաղ: Դրանք պետք է թույլ տան վերադարձնել վերջին շաբաթների ընթացքում հակամարտության հետևանքով տեղահանված մարդկանց և սահմանել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը»,-ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը:

Лента

Рекомендуем посмотреть