Եթե չստորագրվեր փաստաթուղթը՝ կգրավվեր Ստեփանակերտը, Մարտունին Ասկերանը՝ շրջափակման մեջ թողնելով 1000-ավոր զինվորների. Նիկոլ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Եթե չստորագրվեր փաստաթուղթը՝ կգրավվեր Ստեփանակերտը, Մարտունին Ասկերանը՝ շրջափակման մեջ թողնելով 1000-ավոր զինվորների. Նիկոլ Փաշինյան

2020-11-11 10:45 , Политика, 1090

Եթե չստորագրվեր փաստաթուղթը՝ կգրավվեր Ստեփանակերտը, Մարտունին Ասկերանը՝ շրջափակման մեջ թողնելով 1000-ավոր զինվորների. Նիկոլ Փաշինյան

«Աղդամը, Լաչինը, Քելբաջարը ոչ թե հանձնելու, այլ պահելու մասին էր խոսքը: Ընկած էր Շուշին և կար ռեսուրսների առումով բավականին խնդրահարույց վիճակ: Եթե այդ փաստաթուղթը այդ պահին չստորագրվեր ու պատերազմը շարունակվեր՝ կար մեծ հավանականություն, որ կգրավվեր Ստեփանակերտը, Մարտունին, Ասկերանը, ինչը շրջափակման մեջ կթողներ 1000-ավոր զինվորների»,-այդ մասին այսօր առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով «իրեն վերագրվող ամենամեծ մեղքին՝ ստորագրած հայտնի փաստաթղթին»՝ պարզաբանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ավելի վաղ չէր անդրադառնում թեմային, քանի որ այն կապված էր առաջնագծի շահերի հետ:

Հիշեցնենք՝ վարչապետը փաստաթղթի ստորագրման մասին ֆեյսբուքյան գրառումից հետո հանդես գալով ֆեյսբուքյան ուղիղ եթերով՝ ընդգծել էր, որ այդ առնչությամբ կան մանրամասներ, որոնց մասին այսօր չի կարող ասել՝ մարդկանց կյանքերը չվտանգելու համար, ու, որ կխոսի օրեր հետո։

«Տրվել է այն, ինչ ռազմական գնահատմամբ՝ այդ իրավիճակում չէինք կարող պահել»,-պարզաբանեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Лента

Рекомендуем посмотреть