«Գործել ենք սպառազինության մատակարարումների տոտալ բլոկադայի պայմաններում։ Արվել է անհնարինը»․ Տոնոյանը վիրավորական է համարում «դավաճանություն և պարտություն» որակումը - RadioVan.fm

Онлайн

«Գործել ենք սպառազինության մատակարարումների տոտալ բլոկադայի պայմաններում։ Արվել է անհնարինը»․ Տոնոյանը վիրավորական է համարում «դավաճանություն և պարտություն» որակումը

2020-11-11 00:26 , Политика, 1116

«Գործել ենք սպառազինության մատակարարումների տոտալ բլոկադայի պայմաններում։ Արվել է անհնարինը»․ Տոնոյանը վիրավորական է համարում «դավաճանություն և պարտություն» որակումը

«Մենք գործել ենք սպառազինության ու ռազմական տեխնիկայի մատակարարումների տոտալ բլոկադայի պայմաններում։ Այն, ինչ կատարվել է թիկունքային ու մարտական սպառազինության ապահովման տեսանկյունից, բացի ռազմական գործողություներից՝ կարելի է նաև հերոսամարտ անվանել։ Արվել է անհնարինը»,-այդ մասին «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անընդունելի համարելով Մոսկվայի, Երևանի ու Բաքվի միջև համատեղ հայտարարության ստորագրումը որպես դավաճանություն ու պարտություն որակելը:

Տոնոյանի խոսքով՝ ԶՈւ-ն՝ սկսած ժամկետային զինծառայողներից մինչև մոբիլիզացիոն ուժեր, գեներալներ, կատարել են առավելագույնը։

«Մենք դիմադրել ենք շատ մեծ ուժի՝ Ադրբեջանի գերպառազինված զինուժին։ Եթե հարցնեք, թե մենք ինչու սպառազինված չենք եղել, ես կասեմ սպառազինված ենք եղել, բայց քանակական առումով այդ հնարավորություններն անհամեմատելի են։ Բացահայտ աջակցություն է եղել Թուրքիայի կողմից թե սպառազինության, թե զինուժի, մասնագետների կառավարիչների առումով։ Չենք մոռանում նաև հազարավոր վարձկանների մասին»,- ասաց նախարարը՝ վստահեցնելով, որ արվել է առավելագույնը:

«Ես վտահեցնում եմ, որ արվել է մաքսիմումը։ Մենք ունեցել ենք մեծ խնդիր՝ հակառակորդի օդային գերակայության տեսանկյունից, որը ժամանակ առ ժամանակ հաջողվել է չեզոքացնել, բայց հինգերորդ սերնդի միջոցները, որն օգտագործել է Ադրբեջանը՝ Թուրքիայի օգնությամբ, որոշ պարագաներում անհնարին էր դարձրել մեր արձագանքը»,-ասաց պաշտպանական գերատեսչության ղեկավարը՝ շեշտելով, որ իրադրության շատ լուրջ վերլուծության արդյունքում է կայացվել Ղարաբաղում լիակատար հրադադար հաստատելու մասին որոշումը:

Տոնոյանի փոխանցմամբ՝ իրավիճակն այս պահին Արցախի Հանրապետությունում բավականին հանգիստ է, վերահսկելի, մարտական գործողություններն ամբողջովին դադարեցված են, հատուկենտ կրակոցներ են լինում, շատ լուրջ լռություն է տիրում, շատ արագ տեղակայում են ՌԴ խաղաղարար ուժերը:

«Տեղակայումն իրականացվում է Հայաստանից՝ Գորիսով, Լաչինով դեպի Ստեփանակերտ, որից հետո արդեն խաղաղարար ուժերը կտեղակայվեն Լեռնային Ղարաբաղի սահմանների և շփման գծի երկայնքով»,-տեղեկացրեց նախարարը:

Лента

Рекомендуем посмотреть