«Այսօր իմ կյանքի ամենավատ օրն էր... շարունակելու եմ իմ պայքարը արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակով». Արցախի ՄԻՊ - RadioVan.fm

Онлайн

«Այսօր իմ կյանքի ամենավատ օրն էր... շարունակելու եմ իմ պայքարը արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակով». Արցախի ՄԻՊ

2020-11-11 00:23 , Общество, 1272

«Այսօր իմ կյանքի ամենավատ օրն էր... շարունակելու եմ իմ պայքարը արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակով». Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արտակ Բեգլարյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր իմ կյանքի ամենավատ օրն էր՝ մեղքի, արժանապատվության ու այլ սուր զգացողություններով... Անցած 44-օրյա մղձավանջի պատճառներն ու հանգամանքները մանրամասն պետք է վերլուծվեն ու հետևություններ արվեն հետագա հաջողությունների համար:

Առիթ կլինի ավելի սթափ գլխով անդրադառնալ անցյալին ու ապագային, սակայն նշեմ, որ անկախ մարդու իրավունքների կեղծ միջազգային օրակարգի հանդեպ իմ մեծ հիասթափությունից, ես շարունակելու եմ իմ պայքարը արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակով՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին ուղղություններով: Ավելին, անտարակույս, ընտանիքիս հետ շարունակելու եմ բնակվել ու արարել իմ հայրենի հողում: Մեր սերունդը մեծ պարտքեր ունի տալու մեր նախորդ ու հաջորդ սերունդներին:

Խելացի, համատեղ ու հետևողական ջանքերի միջոցով կարելի է հասնել ցանկացած նպատակի, առավել ևս, երբ այն ազնիվ ու արդար է...»:

Лента

Рекомендуем посмотреть