Այս իրավիճակից ելքի համար պետք է Քաղաքացիական խորհուրդ ստեղծել․ Կոմանդոսը դիմում է հասարակական կյանքում նշանակալի դերակատարներին - RadioVan.fm

Онлайн

Այս իրավիճակից ելքի համար պետք է Քաղաքացիական խորհուրդ ստեղծել․ Կոմանդոսը դիմում է հասարակական կյանքում նշանակալի դերակատարներին

2020-11-10 13:08 , Общество, 1410

Այս իրավիճակից ելքի համար պետք է Քաղաքացիական խորհուրդ ստեղծել․ Կոմանդոսը դիմում է հասարակական կյանքում նշանակալի դերակատարներին

Գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց այս իրավիճակից ելքի համար Քաղաքացիական խորհուրդ ստեղծելու մասին։ Նա նշեց, որ ինքը, լինելով սովորական սպա, որն ազնիվ կերպով իր պարտքն է տվել առաջնագծում և շարունակում է իր պարտքը տալ հայրենիքին, կարող է համակարգել այդ խորհրդի կազմավորման աշխատանքները։

Նա, միաժամանակ, դիմեց հայրենակիցներին.

«Այսօր առավել քան երբևէ մեզնից և ձեզնից է կախված հայ ժողովրդի ճակատագիրը։ Մենք պետք է կարողանանք պահպանել մեր պետության կայունությունը և նրա կառավարման համակարգերը։ Մենք իրավունք չունենք տրվելու զգացմունքներին և թույլ տալու քայլեր, որոնք էլ ավելի կբարդացնեն ընթացիկ դրությունը։

Ես տեսնում եմ մեր հասարակության բոլոր առողջ ուժերի՝ հայկական մտավորականության, հասարակական-քաղաքական գործիչների միավորման հնարավորություն՝ այս իրավիճակից դուրս գալու ճիշտ ուղիների որոնման նպատակով։

Դուք բոլորդ ինձ լավ գիտեք. ես սովորական սպա եմ, որն ազնիվ կերպով իր պարտքն է տվել առաջնագծում և շարունակում է իր պարտքը տալ մեր հայրենիքին։ Ես չեմ հետապնդում անձնական և քաղաքական նպատակներ։ Կոչ եմ անում մյուս բոլոր անձանց, որոնք այսօր նշանակալի դերակատարում ունեն հասարակական կյանքում, ավելի բարձր լինել նեղ քաղաքական, կորպորատիվ և այլ շահերից»։

Лента

Рекомендуем посмотреть