«Երանի երեկ այդպես էլ չարթնանայի». Արծրուն Հովհաննիսյան - RadioVan.fm

Онлайн

«Երանի երեկ այդպես էլ չարթնանայի». Արծրուն Հովհաննիսյան

2020-11-10 10:43 , Общество, 1182

«Երանի երեկ այդպես էլ չարթնանայի». Արծրուն Հովհաննիսյան

«Երանի երեկ այդպես էլ չարթնանայի»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք՝ երեկ՝ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանի՝ «Շուշի քաղաքն ամբողջությամբ մեր վերահսկողությունից դուրս է» բովանդակությամբ ֆեյսբուքյան գրառումից հետո, մի շարք ԶԼՄ-ներ այդ առնչությամբ Արծրուն Հովհաննիսյանից փորձել էին մեկնաբանություն ստանալ, սակայն նրա հետ կապ հաստատել չէր հաջողվել:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն այնուհետ լրատվամիջոցների հարցերին ի պատասխան՝ հայտնել էր, որ նրա մոտ ճնշման տատանումներ են եղել, այդ պահի դրությամբ Հովհաննիսյանը հետազոտվում է:

Արծրուն Հովհաննիսյանն ինքը ֆեյսբուքյան իր էջում ավելի ուշ գրեց.

«Սիրելիներս արդեն լավ եմ, վաղվանից կլինեմ շարքում, իմ ճակատի ու իմ բնագծում։ Որքան էլ ներքին ու արտաքին թուրքերը ուրախանան Ես իմ բանակին երբեք չեմ լքի, նահանջի թէ հաղթանակի ժամանակ իմ զորքի հետ եմ»։

Лента

Рекомендуем посмотреть