Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, որին քաղաքացիները ծեծել են, տեղափոխվել է հիվանդանոց, վիրահատվում է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այս և իրավիճակի վերաբերյալ այլ մանրամասները՝ տեսանյութում:
Նշենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ համատեղ ստորագրած հայտարարությունից հետո՝ տասնյակ քաղաքացիներ` լի բարկությամբ, հավաքվել են ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով Փաշինյանից ներկայանալ ու պարզաբանում ներկայացնել որոշման առնչությամբ: Նրանք, միաժամանակ, կոտրելով կառավարության պատուհանները, ներս են մտել՝ փնտրելու նրան:
Ցուցարարների մի մասը շարժվել է Ազգային ժողովի շենք, որի հարակից տարածքում էլ, ինչպես պարզ է դառնում համացանցում տարածված տեսանյութից, շաջափակում են Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ծառայողական մեքենան, նրան դուրս են հանել մեքենայից, ծեծի ենթարկել՝ պահանջելով ասել, թե որտեղ է Նիկոլ Փաշինյանը։