«Որևէ անազնիվ բան չենք արել, որևէ գործարքի չեմ գնացել». Փաշինյանը բողոքող քաղաքացիներին խնդրում է տուն գնալ - RadioVan.fm

Онлайн

«Որևէ անազնիվ բան չենք արել, որևէ գործարքի չեմ գնացել». Փաշինյանը բողոքող քաղաքացիներին խնդրում է տուն գնալ

2020-11-10 05:52 , Политика, 780

«Որևէ անազնիվ բան չենք արել, որևէ գործարքի չեմ գնացել». Փաշինյանը բողոքող քաղաքացիներին խնդրում է տուն գնալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմում է կառավարության շենքի առջև հավաքված քաղաքացիներին.

«Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր կապ չունեն ջարդարարների հետ խնդրում եմ գնալ տուն։

Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հավատում են ինձ և հավատում են մեզ՝ խնդրում եմ պատրաստվել պայքարի։

Հանկարծ վայրկյան անգամ չկասկածեք՝ որ որևէ անազնիվ բան չենք արել, որևէ գործարքի չեմ գնացել և գործել եմ այնպես, որ ունենամ բոլոր հարցերի պատասխանները և մաքուր լինեմ հայրենիքիս, ժողովրդի առաջ։ Այս ծանր պահին պիտի կանգնենք կողք-կողքի՝ ընդդեմ սերմնացու գողացող մկների։

Պղտոր ջրում ձուկ որսացողներ՝ դեռ կխոսենք»:

Նշենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ համատեղ ստորագրած հայտարարությունից հետո՝ տասնյակ քաղաքացիներ` լի բարկությամբ, հավաքվել են ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով Փաշինյանից ներկայանալ ու պարզաբանում ներկայացնել որոշման առնչությամբ: Նրանք, միաժամանակ, կոտրելով կառավարության պատուհանները, ներս են մտել՝ փնտրելու նրան:

Лента

Рекомендуем посмотреть