Ռուս 1960 խաղաղապահներ մեկնել են Լեռնային Ղարաբաղ, հրամանատարությունը տեղակայվելու է Ստեփանակերտում - RadioVan.fm

Онлайн

Ռուս 1960 խաղաղապահներ մեկնել են Լեռնային Ղարաբաղ, հրամանատարությունը տեղակայվելու է Ստեփանակերտում

2020-11-10 05:18 , Политика, 1601

Ռուս 1960 խաղաղապահներ մեկնել են Լեռնային Ղարաբաղ, հրամանատարությունը տեղակայվելու է Ստեփանակերտում

Ուլյանովսկից «Իլ -76» ռազմա-տրանսպորտային ինքնաթիռներով Լեռնային Ղարաբաղ է ուղարկվել 1960 խաղաղապահ:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունում:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը և ռազմական գործողությունների դադարեցումը վերահսկելու համար Ռուսաստանի Դաշնության 1960 զինծառայողից, 90 զրահամեքենայից և 380 միավոր ավտոմեքենայից ու հատուկ տեխնիկայից բաղկացած խաղաղապահ զորակազմ է տեղակայվելու»,- հայտնել են նախարարությունում:

Նշվել է, որ խաղաղապահ առաքելության կազմում ներառված են Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ մոտոհրաձգային խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումները, առաքելության հրամանատարությունը տեղակայված է լինելու Ստեփանակերտում։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9 ին Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի միջև հայտարարություն է ստորագրվել, ըստ որի՝ նոյեմբերի 10-ին, տեղեկան ժամանակով 01:00-ից հայտարարվել է հրադադար և ռազմական բոլոր գործողությունների դադարեցում:

Համաձայն հայտարարության՝ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց կողմից զբաղեցրած դիրքերում, Լեռնային Ղարաբաղում՝ շփման գծում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջացքների երկայնքով տեղակայվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժեր։

Лента

Рекомендуем посмотреть