«Պաշտպանության բանակի (ՊԲ) ստորաբաժանումները վճռականորեն պաշտպանել են և պաշտպանում են մեր ինքնության, Արցախի խորհրդանիշներից մեկը՝ հինավուրց բերդաքաղաք Շուշին: Պատրաստ են, վճռականորեն տրամադրված են պատվով կատարել իրենց խնդիրը»,-այդ մասին քիչ առաջ կայացած ճեպազրույցում ասաց Արցախի պաշտպանության նախարարության (ՊՆ) ներակայացուցիչ Սուրեն Սարումյանը` ընդգծելով, որ վերջին 3-4 օրերի ընթացքում հակառակորդը ջանքերը կենտրոնացրել է հիմնականում Շուշիի ուղղությամբ:
Սարումյանի փոխանցմամբ` օրվա ընթացքում հակառակորդը կրկին գրոհներ է ձեռնարկել բերդաքաղաքի ուղղությամբ, բայց գրոհող ստորաբաժանումները հայտնաբերվել և ենթարկվել են կրակային ներգործության` կրելով մեծ կորուստներ: Այդ հատվածում երկու ադրբեջանցի զինծառայող է գերեվարվել:
Սուրեն Սարումյանի ճեպազրույցի մանրամասները` տեսանյութում: