«Շուշին եղել և կլինի հայկական։ Բեկում մտցնելու ժամանակն է»․ Արցախի ԱԳ նախարար - RadioVan.fm

Онлайн

«Շուշին եղել և կլինի հայկական։ Բեկում մտցնելու ժամանակն է»․ Արցախի ԱԳ նախարար

2020-11-09 19:54 , Политика, 896

«Շուշին եղել և կլինի հայկական։ Բեկում մտցնելու ժամանակն է»․ Արցախի ԱԳ նախարար

«Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի ուղղությամբ ներկայումս մարտեր են ընթանում։

Շուշին եղել և կլինի հայկական։

Բեկում մտցնելու ժամանակն է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Մասիս Մայիլյանը։

Նշենք՝ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն այսօր 17։15-ին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ «Շուշի քաղաքն ամբողջությամբ մեր վերահսկողությունից դուրս է»։ Նրա հրապարակումից շուրջ երկու ժամ անց` 19:07-ին, Արցախի նախագահը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ պատերազմական գործողությունները Հանրապետության ամբողջ ճակատով շարունակվում են և, որ մեր համախմբված պայքարը կարող է փոխել իրավիճակը։

Արցախի նախագահի հրապարակումից րոպեներ անց՝ 19։12-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ ընդգծել է «Շուշիի համար մարտերը շարունակվում են»։

Лента

Рекомендуем посмотреть