Շուշիի համար մարտերը շարունակվում են․ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Շուշիի համար մարտերը շարունակվում են․ Փաշինյան

2020-11-09 19:35 , Политика, 331

Շուշիի համար մարտերը շարունակվում են․ Փաշինյան

«Շուշիի համար մարտերը շարունակվում են»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշենք՝ մոտ երկու ժամ առաջ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ «Շուշի քաղաքն ամբողջությամբ մեր վերահսկողությունից դուրս է»։

Րոպեներ առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ շեշտել է․

«Պատերազմական գործողությունները Հանրապետության ամբողջ ճակատով շարունակվում են: Պաշտպանության բանակը և աշխարհազորն ամուր կանգնած են Հայրենի հողի վրա, և թշնամու դեմ մեր պայքարը վարելու ենք մինչև վերջ: Մեր համախմբված պայքարը կարող է փոխել իրավիճակը, մենք կարող ենք թշնամուն դուրս շպրտել մեր Արցախից, քանի որ պատերազմի ելքը որոշում է ժողովրդի ամուր կամքը: Հայ ժողովուրդը դեռևս կարող է դրսևորել այդ կամքն ու վճռականությունը: Մեզնից յուրաքանչյուրը պետք է ամուր կանգնի իր դիրքերում, և դրական արդյունքը երաշխավորված կլինի»։

Лента

Рекомендуем посмотреть