Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են:
Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ ընդգծելով, որ Պաշտպանության բանակի (ՊԲ) ստորաբաժանումները հաջողությամբ կատարում են իրենց խնդիրները` հակառակորդին զրկելով նախաձեռնողականությունից:
Հիշեցնենք՝ երեկ 22:00-ին կայացած ճեպազրույցում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնելով, որ Շուշիի մեջ և շրջակա հարակից տարածքներում՝ պարիսպների տակ, ճանապարհների վրա, որոնք տանում են դեպի Շուշի, մարտերը ողջ օրվա ընթացքում եղել են բավականին սաստիկ, վստահություն է հայտնել, որ՝ Շուշին ժամանակին ազատագրած և այս օրերին քաղաքի պաշտպանող լեգենդ դարձած գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի հրամանատարությամբ նաև՝ նրա զինակիցների գործն ավարտին կհասցնենք փառքով: