Ավելի քան մեկ օր է՝ Ստեփանակերտի վրա Շուշիից թշնամու հրոսակախմբեր են գրոհում. Արցախի նախագահ - RadioVan.fm

Онлайн

Ավելի քան մեկ օր է՝ Ստեփանակերտի վրա Շուշիից թշնամու հրոսակախմբեր են գրոհում. Արցախի նախագահ

2020-11-09 10:16 , Общество, 1078

Ավելի քան մեկ օր է՝ Ստեփանակերտի վրա Շուշիից թշնամու հրոսակախմբեր են գրոհում. Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ այսօր վաղ առավոտյան այցելել է Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր, տեղում զրուցել Պաշտպանության բանակի մարտիկների ու աշխարհազորայինների հետ, ովքեր ավելի քան մեկ օր է, ինչ ետ են մղում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերին:

«Շրջայցի ընթացքում հանդիպել եմ նաև գեներալ Մնացականյանին: Այն մեծածավալ ու անգնահատելի ծառայությունը, որն այս օրերին նա մատուցում է Հայրենիքին, կներկայացվի պատերազմից հետո»,-գրել է Արցախի նախագահը:

Лента

Рекомендуем посмотреть