Ադրբեջանաթուրքական ուժերը շարունակում են պատերազմական հանցագործությունները, մասնավորապես, կրակի տակ պահելով Արցախի խաղաղ բնակավայրերն ու բնակչությանը։
Այդ մասին հայնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ)՝ նշելով, որ Ստեփանակերտը հրթիռակոծվում է հեռահար հրթիռներով, թիրախակետում բազմաբնակարան շենքերն են, բնակելի թաղամասերը, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտները։
«Այս տարածքներում ռազմական որևէ օբյեկտ չկա»,-շեշտում են գերատեսչությունից։
Այսօր ավելի վաղ էլ Արցախի ԱԻՊԾ-ն հայտնել էր, որ թշնամին կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, վնասել քաղաքացիական ենթակառուցվածքները։