Վաշինգտոնի Հայ երիտասարդների միության «Անի» մասնաճյուղը քաղաքի կենտրոնում՝ Լինքոլնի հուշահամալիրի մոտ, բողոքի լուռ ակցիա է անցկացրել:
Այդ մասին տեղեկանում ենք Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հրապարակումից:
Լռությանը զուգահեռ խոսուն են եղել պաստառները. երիտասարդները պարզել են «Կանգնեցրե՛ք Ալիևին, նա սպանում է հայերին», «Ալիևը ահաբեկիչ է», «Բացի՛ր աչքերդ երկրորդ ցեղասպանությունից առաջ», «Ճանաչի՛ր Արցախը» գրությամբ պաստառներ: