Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ և վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ սանձազերծած ռազմական գործողությունների օրից՝ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 7-ը, շուրջ 7630 կենդանի ուժ է կորցրել։ Նույն ժամանակահատվածում խոցվել է հակառակորդի 264 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 16 ուղղաթիռ, 784 զրահատեխնիկա (տանկ, ՀՄՄ), 25 ինքնաթիռ, 4 «Սմերչ» կայան, 6 «ՏՕՍ»՝ համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ:
Տվյալները՝ «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»-ի։