«Զինուժ մեդիան» տեսանյութ է հրապարակել, որը վերնագրված է՝ «Հակառակորդը փախուստի է դիմում Բերձորի լեռներից. «Գյոռբագյոռ 2020»»։
Հիշեցնենք՝ այսօր՝ ավելի վաղ, Արցախի ազատամարտիկների միության Բերձորի քաղաքային բաժանմունքի նախագահ Հարութ Ավանեսյանը, ով երեկ հայտնել էր, որ Բերձորում ձևավորված կամավորական և աշխարհազորային խմբերը, Պաշտպանության բանակի (ՊԲ) N ստորաբաժանման հետ Բերձորի ուղղությամբ առաջնագծի Արփագյադուկ գյուղի մոտակայքում գրավել են ռազմական նշանակության կարևոր բարձունք, որտեղ թշնամին թողել է 20 դի, հայտարարել էր՝ սպասեք հաղթական լուրերի, թուրքը Բերձոր ոտք չի դնելու գրել էր։