ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը ներկայացրել է շտաբի աշխատանքների համակարգող Միքայել Վիրաբյանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանի միջև կայացած այսօրվա հանդիպման ընթացքում քննարկված առանցքային հարցերից մանրամասներ:
Ըստ այդմ՝ տեղեկացվում է, որ առաջիկա օրերին կտրամադրվեն պետական նպաստներն ու կենսաթոշակները, մոտ ապագայում էլ Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված քաղաքացիներին կտրամադրվի դրամական օժանդակություն։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հրահրված պատերազմական իրավիճակում սոցիալական ու վարչական սպասարկման (սոցիալական վճարների ստացում, փաստաթղթերի գրանցում և այլ ծառայություններ) և տարաբնույթ աջակցության ապահովման նպատակով, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարականի համաձայն, Երևանում գործում է օպերատիվ շտաբ, որի աշխատանքները համակարգում է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանը: Գործում է թեժ գիծ՝ (010) 59-03-39 հեռախոսահամարով: