Շվեդահայերը՝ շվեդների և ասորիների աջակցությամբ, 22 տոննա օգնություն են ուղարկել Հայաստան - RadioVan.fm

Онлайн

Շվեդահայերը՝ շվեդների և ասորիների աջակցությամբ, 22 տոննա օգնություն են ուղարկել Հայաստան

2020-11-08 20:50 , Общество, 1760

Շվեդահայերը՝ շվեդների և ասորիների աջակցությամբ, 22 տոննա օգնություն են ուղարկել Հայաստան

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ Շվեդիայի հայ համայնքը շուրջ 22 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Հայաստան:

«Շվեդիայի հայ համայնքը՝ շաբաթավերջին: Սոդերթելիե քաղաքում են հավաքվել բոլոր մյուս քաղաքներից ուղարկված բեռները, և ընդհանուր 22 տոննա հումանիտար օգնությունը շուտով կհասնի Հայաստան:

Աջակցություն են ցուցաբերել նաև շվեդները, ասորիները, A demand for action (ADFA) կազմակերպությունը: Այս ամբողջ ընթացքում համայնքը սերտ գործակցել է մեր գրասենյակի հետ»,- ասված է Հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Лента

Рекомендуем посмотреть